ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 
  • Բարեկամի դիմակի տակ թաքնված համաշխարհային կավատները

    Բարեկամի դիմակի տակ թաքնված համաշխարհային կավատները

    20.08.2023| 19:21
    Նոր աշխարհակարգով, նախապատրաստվող հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգով ու պայմանագրով Արցախում այդպես էլ ելք չի գտնվում` հաց ու մթերք, ապրանքներ, դեղորայք հասցնելու, գազ ու հոսանք մատակարարելու, անգամ` հանգուցյալներին հողին հանձնելու համար։